2016թ․-ի «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվեցին և սահմանվեց «կրթության որակ» հասկացությունը։ Որքանո՞վ է օրենսդրական ձևակերպումը համապատասխանում միջազգային չափանիշներին (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափորոշիչներին) և որքանո՞վ է օրենքով սահմանված չափելի արդյունքի ձեռքբերումը լիարժեք իրատեսական այս փուլում ՀՀ-ում։
ՀՀ-ում կրթական համակարգը հիմնականում ուսուցչակենտրոն է, որը օտարում է սովորողին կրթությունից, ինչ-որ առումով հակասության մեջ է մտնում կրթության ներառական, մասնակցային սկզբունքների հետ։ Որակյալ կրթության իրավունքի արդյունավետ իրացման պայմաններում կարծում եմ անհրաժեշտ է աշակերտակենտրոն մոտեցումը, խնդրում եմ նշեք ի՞նչ է սա նշանակում պրակտիկ իմաստով։
Որո՞նք են որակյալ կրթության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտները և ի՞նչ օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ կրթության որակի սահմանումը կյանքի կոչելու համար։
Ինչպիսի՞ տնտեսական և սոցիալական պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի որակյալ կրթությունը հասանելի լինի բոլորին՝ անկախ նրանց սոցիալական և տնտեսական կարգավիճակից։
Ինչպիսի՞ մեխանիզմներ կարելի է ներդնել, որպեսզի կրթական անհավասարությունները հաղթահարվեն։
Որքանո՞վ է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումը համապատասխանում միջազգային չափորոշիչներին։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Կրթության ու սոցիալական քաղաքականության հարցերով փորձագետ, Դյուկի համալսարանի մագիստրոս միջազգային զարգացման ու սոցիալական քաղաքականության ու հետազոտության ոլորտում Գոհարիկ Տիգրանյանն է։