Քաղաքական

ՕԵԿ առաջնորդը հրապարակել է կուսակցության քաղաքական օրակարգի 5 գերակայությունները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ՕԵԿ առաջնորդն այսօր հրապարակել է կուսակցության քաղաքական օրակարգի 5 գերակայությունները: Արթուր Բաղդասրայանը նշել է, որ դրանց իրականացման հարցում ՕԵԿ-ը համառ, հետևողական և ակտիվ է լինելու: Առաջին քայլը հունիսի 18-ին հրավիրվելիք հանրահավաքն է: Այն ոչ թե կուսակցական , այլ ազգային հավաք կլինի՝ վստահեցրել է ՕԵԿ առաջնորդը: Ներկայացվելու են առկա սոցիալական խնդիրներին «Օրինաց երկրի» առաջարկ-լուծումները, մեխը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձարցումն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասրյանը խոսել է ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական խնդիրների մասին:

Դաշնակցության 7 կետանոց ծրագրին, ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջագրին այսօր ավելացավ ևս մեկը. «Օրինաց երկիր» կուսակցությունը հրապարակեց իր օրակարգային գերակայությունները, 5 կետ, որոնք վերաբերում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական ոլորտներին ու արտաքին քաղաքականությանը: Դրանցից յուրաքանչյուրում կուսակցությունն իրավիճակի իր բնութագիրն է տալիս և նշում հանգուցալուծումները:

Թեմաներն ու առաջարկները ինքնատիպ կամ նորարարարական դժվար է որակել. տնտեսական ոլորտում , օրինակ, ՕԵԿ-ը ազատականացման ու մենաշնորհի հաղթահարման խնդիր է դնում, քաղաքական ոլորտում արձանագրում է միակուսակցական համակարգի ձևավորումը և պնդումէ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցելու անհարժեշտությունը, սոցիալական ոլորտում մտահոգիչ է համարում արտագաղթի տեմպերն ու աղքատության մակարդակը, արտաքին քաղաքականության ոլորոտում ավելի համարձակ ու ավելի պրոֆեսիոնալ դիրքորոշումների կարիք է տեսնում:

Արթուր Բաղդասարյանն մանրամասնում է , թե ինչպես է ՕԵԿ-ը պատկերացոնում իր ներկայացրած փաստաթղթի իրագործումը:

«Մենք այն հրապարակային կերպով ներկայացնելու ենք քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, առաջարկելու ենք համագործակցութուն, նպատակների ու շահերի համադրում, մանավանդ որ այս նպատակները քաղաքական ուժերի մեծ մասի համար ընդունելի են»:

Եթե նպատակների ընդհանրություն կա, ապա ի՞նչն էր խանգարուրմ ՕԵԿ-ին միանալ այն փաստաթղթին, որը ոչ իշխանական քառյակն է ներկայացրել և որում 12 պահանջ է առաջադրվում իշխանություններին:

«Քառյակը 12 կետերը ներկայացրել է ՕԵԿ-ին խորհրդարանում: Մենք դրանց համաձայնել ենք, բայց առաջարկել ենք ավելի ինստիտուցիոնալ, կիրառական դարձնել դրանք»:

Ինչն էլ ՕԵԿ-ը փորձում է անել արդեն իր ներկայացրած փաստաթղթով: Արթուր Բաղդասրայանը վստահեցնում է, որ ոչ միայն հռչակագրային նպատակներ են դրվելու, այլ նաև կոնկրետ ու ակտիվ գործողություններ են լինելու: Դրանցից մի քանիսն արդեն ընթացքի մեջ են . գազի և էլեկտաէներգիայի սակագների բարձրացման վիճարկում Վարչական դատարանում, ՄԻՊ-ի միջոցով սահմանադրական դատարան դիմումի ներկայացում, իսկ հիմնականը ՕԵԿ-ում համարում են հուիսի 18-ին հրավիրվելկքի հանրահավաքը: Թեման սոցիալական է, սակագաների բարձրացում, իսկ ձևաչաձն, ըստ Արթուր Բաղդասրայանի, ոչ թե կուսկացկան , այլ ազգային:

«Մենք սա չենք համարում ՕԵԿ-ի հանրահավաք, սա ամբողջ ազգին հուզող հարցի շուրջ հրավիրված հանրահավք, որը պարզապես նախաձեռնել է ՕԵԿ-ը: Հրապարակային կոչով դիմել ենք բոլորին, թե ով կմիանա, յուրաքանչյուրի իրավունքն է»:

Ի դեպ, քառյակի ուժերի առաջին արձագանքը հանրահավաքին Արթուր Բաղդասրայանը կոռեկտ է գնահատում: Ինչ վերաբերում է ընդհանրապես համագործակցությանը կամ քառյակը հնգյակի կվերաճի թե ոչ հարցին, ասում է՝ որ ձևաչափերը պայմանական են: Խորհրդարանում որոշ հարցերի շուրջ այդ համագործակցությունը կա, որոշների շուրջ էլ տարբերություններ կան:

ՕԵԿ-ի ղեկավարն այսօր նկատեց, որ չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը՝ ի տարբերություն նախագահականի: Թե ինչու հենց խորհրդարանական արտահերթ , Արթուր Բաղդասրայաանն այսպես է բացատրում:

«Որովհետև վերջին 23 տարվա ընթացքում խորհրդարանում չի եղել այնպիսի իրավիճակ, որ 5 քաղաքական ուժ մի դիրքորոծում ունենա, մեկը ՝ այլ: Տեսնում ենք, որ օրենքներն էլ շատ դժվար են ընդւոնվում, իսկ սա նվազեցնում է այդ օրենքների լեգիտիմությունը: Եթե 5 քաղաքական ուժի ձայնը չի լսվում, դա բերելու է քաղաքական լարվածության մեծացման»:

Իսկ որպես 17 տարվա քաղաքական գործունեություան ամփոփում, այսօր , վեցամյա կոալիցիոն գործունեությունից հետո և այդ կոալիցիայից դուրս գալուց 3 ամիս անց ՕԵԿ-ը ներողություն է խնդրում ժողովրդից:

«Մենք ունեցել ենք մեր բացթողումներն ու սխալները, որոնց համար ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից»:

Բայց նաև կարծում են, որ 17 տարվա ընթացքում Օրինաց երկիրը քիչ բան չի արել ևերկրի ու ժողովրդի համար: Համենայն դեպս, ըստ Բաղդասրայանի, այնպիսի բան չի արել, որ գլխիկոր մնա: Այդ դեպքում ինչի համար է ներողությունը:

«Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր ՕԵԿ-ին, ու ինձ անձամբ ճիշտ չեն հասկացել»:

Իսկ ճիշտ չհասկանալու առթիը 2008 թվականն էր ու Արթուր Բաղդասրայանի որոշումը կոալիցիա կազմելու վերաբեյալ: 6 տարի առաջ ՕԵԿ-ը քաղաքական որոշում է կայացրել, քաղաքական գործողություն, որն այդ պահին բխել է պետության ու հանրության շահերից՝ ասում է Արթուր Բաղդասրայանը, բայց նաև հարվածել կուսկացության վարկանիշին: Կվերականգնվի այդ վարկանիշն ու հավատը ՕԵԿ-ի նկատմամբ թե ոչ հարցին Արթուր Բաղադասրայանը լավատեսությամբ է պատասխանում, մարդկանց հետ շփումներն ասում է, հատկապես կուսակցական կառույցներում, կատարյալ աջակցության մասին են վկայում:

Back to top button