Ժամանակի վկան

Համիդյան կոտորածների մասին ամենաընդգրկուն և ամբողջական ուսումնասիրությունը հայերեն․ Աշոտ Հայրունի․ «Ժամանակի վկան»

Երկու տարի առաջ ԵՊՀ հրատարակչությունը լույս ընծայեց դոկտոր Յոհաննես Լեփսիուսի «Հայաստանը և Եվրոպան։ Մեղադրագիր քրիստոնյա մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» աշխատությունը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու և Մարիամ Մարտիրոսյանի հայերեն թարգմանությամբ։ Նշեմ, որ այս չափազանց կարևոր սկզբնաղբյուրն առաջին անգամ է հայերեն թարգմանվել գերմաներեն հրատարակությունից 126 տարի անց։

Այսօր այս արժեքավոր հետազոտությունը ներկայացնելու ենք հաղորդման հյուրի՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու հետ։

2019թ․-ի մայիսի 6-ին Երևանի Զեյթուն թաղամասում բացված գերմանացի մեծ հայասեր ու հումանիստ Յոհաննես Լեփսիուսի անվան պուրակում տեղադրված հուշաքարին կարդում ենք. «Նա իր կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և հետապնդվող հայերի փրկությանը»։

Յոհաննես Լեփսիուսը ոչ միայն իր հրապարակախոսությամբ, այլև գործուն մասնակցությամբ ոչ միայն փորձել է կանխել Հայոց ցեղասպանությունը, այլև հատկապես իր մի շարք աշխատություններով ներկայացրել է պատմական եղելություններն ու ճշմարտությունը համիդյան կոտորածների և Հայոց ցեղասպանության մասին։

Յոհաննես Լեփսիուսը որոշում է անձամբ զբաղվել ճշմարտացի փաստերի ու տեղեկությունների հավաքման դժվարին գործով։

Յոհաննես Լեփսիուսի ձեռք բերած արժեքավոր փաստաթղթի մասին, որը բացահայտում էր ոչ միայն համիդյան կոտորածների մասին բազմաթիվ սարսափելի փաստեր, այլև միաժամանակ մերկացնում էր հայկական հարցում արևմտյան տերությունների քաղաքականության էությունը։

Չնայած որ Լեփսիուսի բացահայտած ճշմարտությունը Հայաստանի մասին ողբերգական էր ու սարսափազդու, նա չվախեցավ այդ մասին բարձրաձայնել և հոդվածներով, գրքերով, անձնական շփումներով ու բացատրություններով հասանելի դարձնել համաշխարհային հասարակայնության լայն շրջանակներին։

Ինչո՞վ է արժեքավոր Լեփսիուսի այս աշխատությունը։

Լեփսիուսն այս աշխատությունում լուսաբանում է նաև պատասխանատվության խնդիրը, ու պարզաբանում այն ծանր հետևանքները, որ համիդյան կոտորածներն ունեցան Արևմտյան Հայաստանում։

Չկա հայ, չկա հայկական հարց տրամաբանությամբ կատարված համիդյան ցեղասպանությունից ընդամենը երեք քաղաքներում, այն էլ մասամբ, հայությունը զերծ մնաց ցեղասպանվելուց։ Սակայն 1909թ․-ի կոտորածները Ադանայում ցույց են տալիս փուլ առ փուլ իրենց նպատակին հասնելու հետևողական հայատյացության ծրագրի մասին։

Ահռելի է Դոկտոր Յոհաննես Լեփսիուսի ոչ միայն բարեխնամ և փաստահավաք, գործունեության, այլև նրա հեղինակած հոդվածների ու աշխատությունների նշանակությունը, որոնց մեջ անհերքելի է «Հայաստանը և Եվրոպան։ Մեղադրագիր քրիստոնյա մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» աշխատության աղբյուրագիտական, պատմագիտական ու ճանաչողական նշանակությունը։

Back to top button