Հաջողության նոտա

«Չէ»-ն պետք է ժամանակին կիրառել․ բժիշկ-կոսմետոլոգ Հելեն Ազարյան. «Հաջողության նոտա»

«Հելիոս» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, միջազգային կարգի բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Հելեն Ազարյանը, նախքան բժշկական կրթություն ստանալը, սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտում։

Իրանահայ Հելենը, թեև դպրոցական և բուհական կրթությունը ստացել է Հայաստանում, ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել է Քուվեյթ, որտեղ էլ հիմնել է իր առաջին կլինիկան։

2007 թվականին համանուն «Հելիոս» բժշկական կենտրոնը հիմնել է նաև Երևանում և մինչև օրս ընկերության գլխավոր բժիշկն է։ Նա 13 գիտական աշխատության հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների եվրոպական և ասիական երկրներում։

Back to top button