Վանը հայտնի էր իր վարժարաններով, որոնցից մի քանիսը ժամանակի առաջադեմ կրթօջախներից էին։ Երամյան վարժարանը գործել է մինչև 1915 թվականը։ Այս և Վանի մնացած հայկական դպրոցներում կրթությունը զուգորդվել է ազգային դիմագծի պահպանմանն ուղղված ծրագրերով։ Այս ամենի շնորհիվ էր նաև, որ կոտորածների ժամանակ վանեցիները կազմակերպված դիմադրություն են ցուցաբերել։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Արևմտյան Հայաստանն ու Հայկական հարցը»` մաս 7-րդ։