Մասնագիտություն

Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա. «Մասնագիտություն»

Մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչն է առողջությունը: Ու չնայած մեզ շրջապատող աշխարհում առողջության վրա ազդող գործոնները բազմաթիվ են, կյանքի որակի բարելավման և առողջության պահպանման յուրաքանչյուր պահի բժիշկները միշտ մեր կողքին են՝ իրենց մասնագիտական խորհուրդներով, նվիրումով և անմնացորդ ծառայությամբ:

Բժշկության նոր ուղղություն է ուրոգինեկոլոգիան, նեղ մասնագիտական ոլորտ, որը Հայաստանում խորացված ուսումնասիրվում և կիրառվում է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Կոնքի օրգանների իջեցումները և անմիզապահությունը տարբեր տարիքային խմբերի կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից են: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող առողջապահական ուղղություն է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների  անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Պրոֆեսիոնալ և փորձառու ուրոգինեկոլոգներն իրականացնում են գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշում և ժամանակակից միջազգային մոտեցումներով կոնսերվատիվ բուժում՝ կատարելով նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտություններ:

Հայաստանում այս մասնագիտության կարիքը շատ է զգացվում: Ուրոգինեկոլոգիան լուծում է մի քանի խնդիրներ միաժամանակ. բուժառուն դիմելով ուրոգինեկոլոգին կստանա և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները մեկ մասնագետի կողմից։

Զրույց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգ-ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Անժելա Լեխլյանի հետ:

Back to top button