Հայագիտակ

Հայկական լեռնաշխարհի վիմագրերը` գիտական ծրագրի կիզակետում. «Հայագիտակ»

Նոր գիտական ուսումնասիրությունը, որը ձեռնարկել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ներառում է հսկայական մի ժամանակահատված։ Ծրագիրն այդպես էլ կոչվում է` «Վիմագրության մշակույթը Հայկական լեռնաշխարհում` Վանի թագավորությունից մինչև միջնադար»։

Ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանն ասում է. «Վիմագրերը միշտ եղել են հնագետների ուսումնասիրության կենտրոնում, քանի որ շատ մեծ տեղեկատվություն են պարունակում ժամանակի, մարդկանց, իրադարձությունների մասին։ Շատ կարևոր է կապը պետականության և վիմագրերի միջև, քանի որ ինչ-որ բան կառուցելուց հետո տիրակալներն անպայման քարի վրա ամրագրել են դա, խնդրել աստվածների օրհնությունը։ Նաև խնդրել են պատժել նրանց, ովքեր կփորձեն խանգարել կամ քանդել իրենց կառուցածը»։

Անեծքի և օրհնանքի սովորույթն անցավ նաև հետագայի տիրակալներին։ Քրիստոնեության շրջանում եկեղեցիների որմերին ևս հանդիպում ենք օրհնության խնդրանքների կամ անեծքի պահանջների։

Շատ կարևոր է կապել վիմագրությունը գրի արվեստի` հատկապես գաղտնագրության հետ։ Ծրագիրը ենթադրում է նաև միջազգային համագործակցություն նշանավոր հայագիտական կենտրոնների հետ։

Կարդացեք նաև

Back to top button