Հասարակություն

ՀՀ Ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ կոլեգիայի համատեղ նիստը

Հուլիսի 7-ին Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին:

Նույն օրը տեղի ունեցած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցեցին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և Ռուսաստանի ՆԳ նախարարությունից, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վարչությունների պետերը:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությունը հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման և չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ:  Նշվեց, որ այդ ոլորտում ակնհայտ է երկու գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման միտումը: Քննարկման արդյունքներով ընդունվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ համատեղ որոշում:

Երկրորդ հարցի շրջանակում հաստատվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2015 թվականին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Back to top button