- Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծեր կան Վրաստանում:
- Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունեն դրանք։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Վրաստանում Արևելք-Արևմուտք մայրուղու շրջանակներում դեպի Հայաստանի սահման նոր ճանապարհի կառուցմանը, դրա նշանակությանը, Վրաստանի ենթակառուցվածքային այլ նախագծերին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառավարման համար Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ ձեռնարկության ստեղծմանը, ինչպես նաև Արևմուտք-Վրաստան հարաբերությունների լարվածությանն ու Հայաստանի վրա դրա ազդեցությանը: