ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի քիմիկ-մանրէաբան Իզաբելլա Կարապետյանը պատանեկան տարիներին հրապուրված է եղել երաժշտությամբ, սակայն ծնողների հորդորով դիմել է ԵՊՀ-ի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ։
Սկսելով աշխատանքային ուղին երևանյան դեղատներից մեկում որպես խորհրդատու դեղագործ` հետագայում մեկնել է Գերմանիա՝ Պոտսդամի համալսարան՝ գերմաներեն սովորելու, և աշխատանքի է անցել դեղատներից մեկում։
Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների, ներկայումս ուսումնասիրում է հոգեբանություն և պատրաստվում է ընդունվել ասպիրանտուրա։