ԿարևորՀասարակություն
Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է, նա դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանի որոշմամբ՝ Դավիթ Տոնոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից։
Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով:Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։
Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված էր։