ԿարևորՀասարակություն
ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, հայտնում է parstoday-ն:
Հուշագիրը ստորագրել են ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Ներկա եղել նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել մասնավոր մեքենայով Հայաստանի քաղաքացիների մուտքն Իրան։
Նշվում է, որ հուշագիրը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջային և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ և կարող է նպաստել դեպի Իրան ՀՀ քաղաքացիների այցելությունների աճին և երկու երկրների միջև մշակութային ու տնտեսական փոխգործակցության զարգացմանը։