ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Դե յուրե ռազմաքաղաքական, դե ֆակտո հետխորհրդային երկրների ինտեգրացիոն կառույց․ փորձագետը` ՀԱՊԿ-ի «փորձությունների» մասին

Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։ 2024 թվականին ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում ընդհանուր առմամբ 7 համատեղ զորավարժություն է ծրագրված։

Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ ընթացիկ ընթացիկ զորավարժություններին, չի պատրաստվում մասնակցել նաև սեպտեմբերի առաջին կեսին Ղրղըզստանում կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Պաշտոնական Երևանը սառեցրել է կառույցի հետ հարաբերություններն այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերի ներխուժումը ՀՀ տարածք և Երևանի դիմումները՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին մնացին անտեսված։

ՀԱՊԿ-ի ստեղծման նպատակը հետխորհրդային երկրներն իր հովանոցի տակ հավաքելն էր և ոչ թե փոխօգնության իրական մեխանիզմ դառնալը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին կազմակերպության գործունեության արդյունավետությանը։

«ՀԱՊԿ-ը ձևավորվել է հիմնականում և նույնիսկ ամբողջապես ՌԴ պաշտպանական կարողությունների հիման վրա։ Երբ ՀՀ-ն անդամակցում էր կառույցին և ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացում էր գնում՝ Մաքսային միություն և այլն,  շեշտվում էր, որ Հայաստանն անցում է կատարում դեպի ՌԴ՝ միջուկային անձրևանոցի տակ իր անվտանգությունը գտնելու։ Այսինքն՝ բոլոր դեպքերում ընկալումը եղել է այն, որ անդամ երկրներն իրենց անվտանգությունն ու պաշտպանությունը կապում են ՌԴ-ի, ոչ թե մեկը մյուսի փոխօգնության հետ, քանի որ ի սկզբանե եթե շեշտը դրվեր փոխօգնության վրա, այդ կառույցը չէր ձևավորվի, քանի որ կային հակասող շահեր գրեթե բոլոր անդամների միջև, և դրանք ավելի են խորացել։ Հետևաբար, ՀԱՊԿ-ը դե յուրե ռազմաքաղաքական, պաշտպանական կառույց է, դե ֆակտո՝ ՌԴ պաշտպանական անձրևանոցի ներքո հավաքված հետխորհրդային երկրների ինտեգրացիայի մի ձև» ։

Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները, որոնք կընթանան օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։ 2024 թվականին ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում ընդհանուր առմամբ 7 համատեղ զորավարժություն է ծրագրված։

Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ ընթացիկ զորավարժություններին, չի պատրաստվում մասնակցել նաև սեպտեմբերի առաջին կեսին Ղրղըզստանում կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին Երևանը հայտարարել է նախապես։ Մինչ այդ էլ պաշտոնական Երևանը հստակեցրել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Պատճառը  ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ագրեցսիայի պայմաններում ՀԱՊԿ անտարբերությունն էր։

Ռուս-ուկրաինական պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց «ՀԱՊԿ-ի ոչ օգտակարությունը» կազմակերպության առանցքային երկրի՝ Ռուսաստանի պաշտպանության գործում։ Այս իրողությունները փորձագետներից շատերին ՀԱՊԿ-ի ոչ կենսունակության մասին խոսելու հիմք են տալիս։ 

Քաղաքագետ Արա Պողոսյան․ «ՀԱՊԿ-ի ապագան մշուշոտ է, եթե նաև հաշվի առնենք այն, որ  ՌԴ և այլ երկրների միջև նոր ինտեգրացիոն գործընթացներ են սկսվել, մասնավորապե ՌԴ-Իրանի միջև, ՌԴ-Չինաստանի միջև, հարաբերություններ են ձևավորվել ՌԴ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև։ Այս հարաբերությունների ամբողջ համալիրը ՌԴ-ն ի վիճակի կլինի՞ ՀԱՊԿ ֆորմատի մեջ տեղավորել, թե՞ անհրաժեշտություն կառաջանա նոր ֆորմատների ձևավորման, ինչն էլ արդեն կստվերի կառույցը։ Այն առնվազն 2020 թ․-ից հետո աննախադեպ վարկաբեկվել է, ցույց է տվել իր անկարողությունը՝ պատշաճ արձագանքելու մարտահրավերներին, ինչը լրջագույն քննություն էր ՀԱՊԿ-ի համար՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի»։

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, ըստ փորձագետի, անհրաժեշտություն կառաջանա ՌԴ-ի թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական դոկտրինի փոփոխության։ Իսկ մինչև այդ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հստակեցնում է, որ Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել ՀԱՊԿ իր գործընկերներից Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Ըստ նրա՝ զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ անդամ հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։

«Ո՞ւմ եք պատրաստվում դիմել Կուրսկի մարզում Ռուսաստանին օգնելու համար։ Ղազախների՞ն եք ցանկանում ներգրավել, թե՞ հայերին»,-արձագանքել էր Զատուլինը՝ հիմար որակելով նման հարցադրումները։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը ՌԴ-ի կողմից ՀԱՊԿ-ին չդիմելու հարցում այլ բացատրություն ունի։

«ՌԴ-ն, լավ իմանալով ՀԱՊԿ իր դաշնակիցերի քաղաքականությունն ու կողմնորոշումը,  չդիմեց՝ հերթական անգամ անհարմար վիճակում չհայտնվելու համար։ Միայն Բելառուսն է որոշակի օժանդակություն ցուցաբերում՝ իր սահմանի հատվածում ուժեղացնելով Ուկրաինայի հետ սահմանը։ Այս ամենն իմանալով՝ չեն դիմել ու չեն էլ դիմելու ՀԱՊԿ-ին»։

ՌԴ ՀԱՊԿ-ին չի դիմում սակայն այս օրերին զորավարժություններ է անցկացնում ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակների, ռազմական տեխնիկայի նոր նմուշների փորձարկմամբ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ կիրառում: «Ռոսգվարդիայի» Սիբիրյան շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը զորավարժությունների բացմանը հայտարարել է, որ ներկայում իրադրությունն աշխարհում անկայուն է. ահաբեկչական մեծ ակտիվության, սահմանադրական կարգի խախտման փորձերի, զինված բախումների և պատերազմների հրահրման պայմաններում ստեղծված իրավիճակը պահանջում է մարտական կիրառման համար մշտական մարտական ակտիվություն։

Back to top button