Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերը։
Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության մեղսակից լռությամբ»:
Recent satellite images show that Azerbaijan destroyed the village of Mokhrenes in the Hadrut region of Artsakh. The village came under the Azerbaijani control in October 2020 as a result of the 44-day war.
— Artsakh / Nagorno-Karabakh Human Rights Ombudsman (@ArtsakhOmbuds) August 14, 2024
The satellite imagery shows that the majority of the village houses, the… pic.twitter.com/bKPJKos8U0