ԿարևորՀասարակություն

«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր

«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր: Օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու երաժշտական գունեղ տոնին:

Մինչև համերգը՝

  • տեղական արտադրանքի տոնավաճառ
  • համերգ Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ
  • այցելություն մարզի տեսարժան վայրեր

Մուտքն ազատ է:

Տեղական արտադրանքի տոնավաճառը կգործի օգոստոսի 24-ին:

«Վայոց ձորի մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:

Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է [email protected] հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:

Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 19-ն է:

Back to top button