ԿարևորՄիջազգային

Իրանի ծովուժն Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություն է անցկացրել

Իրանական «Mehr» գործակալությունը, վկայակոչելով Աստարայի քաղաքական, սոցիալական և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Սեյեդ Համիդ Մուսավիին, հայտնում է, որ ծովուժը  ռազմածովային պաշտպանության զորավարժություններ  է անցկացրել։ 

Նշելով, որ զորավարժությունն անցկացվել է ԻԻՀ ռազմավարական նավատորմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով, նա հավելել է. «Զորավարժությունների ընթացքում  իրականացվել են հիպոթետիկ թիրախների վրա հարձակման և  պաշտպանական գործողություններ»։ 

Փոխնահանգապետը նշել է, որ զորավարժություններն անցկացվել են երեքշաբթի օրը՝ 19:30-ից   20:30-ն ընկած ժամանակահատվածում, Աստարայի ռազմածովային գոտու մի հատվածում։

Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում լարվածության ֆոնին:
Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանից հետո Արևմուտքի կոչերը ետ չեն պահում Իրանին Իսրայելից վրեժ լուծելու ծրագրից։

Back to top button