Ավանդույթ դարձած «Նավասարդը»՝ Սիսիանում
Արդեն 3-րդ տարին է, ինչ Սիսիանում անցկացվում է հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը:
Սիսիանի համայնքապետարանից հայտնում են, որ Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր բովանդակալից միջոցառում` հայկական և իրանական մշակույթի մոտիվներով, որի ընթացքում խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն ու իր գոհունակությունն ու հիացմունքն արտահայտել տոնակատարության վերաբերյալ և վստահեցրել, որ ամեն բան կանի` գեղեցիկ ավանդույթը շարունակելու համար:
Ելույթ են ունեցել նաև հարևան երկրի ներկայացուցիչները, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ, հայ խոհարար, մի շարք խոհարարական փառատոների կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը մրցել են՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվել են երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
Սիսիանի համայնքապետարանը լուսանկարներ է հրապարակել։