Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Հրանուշ Չիչակյանին ընկերները կնքել էին Հրիկ անունով։ Բացի հեռուստատեսությունում աշխատելուց, նաև խամաճիկների թատրոնում է։
Համագործակցել է նաև «Թատրոն կայարան»-ի հետ, դասավանդում է երեխաներին դերասանի վարպետություն։ Վերջին շրջանում տարված է գրաֆիկ դիզայնով, ինչը իր կարծիքով նույն ռեժիսուրան է, բայց համակարգչի մոտ։
«Ես շատ եմ սիրում երևակայական աշխարհը, բայց ատում եմ սուտը, վախենում եմ զրպարտությունից, զինաթափվում եմ, երբ մարդուն խեղճացած եմ տեսնում, իսկ ամենից շատ սիրում եմ ապրել», — անկեղծանում է Հրանուշը։