«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի հայկական պատվիրակությանը։
Օլիմպիական խաղերում Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 66-րդ տեղը՝ նվաճելով 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ծանրորդ Վարազդատ Լալայանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե: