Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Զավեն Բեկյանը զրուցում են վերջինիս նոր «Տեսադաշտեր» ժողովածուի մասին։
Զավեն Բեկյանի պոեզիան տարամշակութային խաչաձևումների և երկխոսությունների բազմաթիվ հնարավորություններ է ընդգրկում։ Նոր ժամանակներն ու նոր մտայնությունները զուգորդվում են հին և միջնադարյան արվեստի և մշակույթի տարբեր շերտերի հետ։