«Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառը Եղեգնաձորն է, հայտնում են Առաջին ալիքից։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու ֆեստիվառյան գունեղ տոնին։
Ֆեստիվառը նախօրեին եղել է Իջևանում, որտեղ Էրիկը, Նուցան և Դաթոն անմոռանալի հայ-վրացական երեկո են պարգևել իջևանցիներին և քաղաքի հյուրերին։