ԿարևորՄիջազգային

Իրանի նախագահը ներկայացրել է ԱԳ և պաշտպանության նոր նախարարների թեկնածությունները

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշիանը առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները՝ երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում, հայտնում է Պեզեշիանի մամուլի ծառայությունը։

2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։ Արաղչին երկար ժամանակ գլխավորել է իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։

Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Ներկայումս նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է։

Գեներալ-մայոր Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: Փեզեշիանը օրենսդիրներին է ներկայացրել նաև նավթի նախարարության նախկին փոխղեկավար Մոհսեն Փաքնեջադի թեկնածությունները Իրանի նավթի նախարարի պաշտոնում, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատիի թեկնածությունները՝ էկոնոմիկայի նախարարի և Էսմայիլ Խաթիբի՝ հետախուզության նախարարի պաշտոնում։

Խաթիբը նախորդ կառավարության միակ նախարարն է, ով պահպանում է նախարարական պորտֆելը։

Back to top button