ԿարևորՀասարակություն

Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության. ԱՆ

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։

Back to top button