ԿարևորՀասարակություն

Հերացու փողոցում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և մարդատար ավտոբուսը. կա 17 տուժած

Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր ԲԿ-ներ, հայտնում են քաղաքապետարանից:

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Ըստ նախնական տվյալների՝ 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Back to top button