Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Վազգեն Թևանյանին հաղթած Մոնղոլիայի ներկայացուցիչ Տումուր Օչիրին Տուլգան պարտվել է կիսաեզրափակիչում: Եթե մոնղոլ ըմբիշը դուրս գար եզրափակիչ, Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:
Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակչում գոտեմարտել էր Տուլգա Թումուր Օչիրի հետ և լարված պայքարում պարտվել 5:7 հաշվով։
15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականում պայքարի մեջ է մնացել միայն +102 կգ քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, որը մրցահարթակ դուրս կգա Երևանի ժամանակով 22:30-ին: