Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը չկարողացավ դուրս գալ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում նա գոտեմարտեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ և լարված պայքարում պարտվեց 5:7 հաշվով։
Եթե մոնղոլ ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա: