Կուրսկի շրջանի ավելի քան 220 բնակիչ տեղավորվել է Վորոնեժի շրջանի ժամանակավոր կացարաններում
Կուրսկի շրջանի 224 բնակիչ տեղավորվել է Վորոնեժ քաղաքի, ինչպես նաև Ռամոնսկի, Խոխոլսկի, Տալովսկի և Նովուսմանսկի շրջանների սոցիալական հաստատություններում և ժամանակավոր կացարաններում, հայտարարել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսեւը։
«Կուրսկի շրջանի 224 բնակիչների տեղավորել ենք Ռամոնսկի, Խոխոլսկի, Տալովսկի և Նովուսմանսկի շրջաններում, ինչպես նաև Վորոնեժում գտնվող մեր սոցիալական հաստատություններում և ժամանակավոր կացարաններում։ Նրանցից 199-ը ժամանել են ավտոբուսներով, 25-ն էլ ինքնուրույն են տեղ հասել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Գուսևը նշել է, որ ժամանածների թվում եղել է 60 երեխա և 47 տարեց։
Ուկրաինական զինված ուժերն այս շաբաթվա սկզբին ներխուժել են Ռուսաստանի տարածք։ Զինված ուժերի սահմանը հատելուց չորս օր անց Կուրսկի շրջանում «դաշնային մակարդակով» արտակարգ դրություն է հայտարավել։ Այժմ ջանքեր են գործադրվում քաղաքացիներին տարհանելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար: