Իրավական տեսանկյունից «անձ-պետություն» փոխհարաբերությունները բնութագրվում են քաղաքացիության առկայությամբ։ Խնդրում եմ բնորոշեք այդ երկկողմ փոխհարաբերություններում իրավունքների, ազատությունների ու պարտականությունների փոխազդեցության սխեման։
- Վերջին տասնամյակների ընթացքում, երբ անձն ունի մի քանի պետությունների քաղաքացիություն, ինչպե՞ս է որակապես փոխվել երկկողմ կապի բովանդակությունը։
- Ինչքանո՞վ են համընկնում անձի ու պետության շահերը և ինչպե՞ս հավասարակշռել հակասող շահերի բալանսը։ Այս համատեքստում կարևո՞ր է փոխադարձ պատասխանատվության կիրառումը։
- «Անձ-պետություն» հարաբերություններում ո՞րքանով է կարևոր ազգային ինքնության հարցը։
- Ազգային ինքնության բնութագրիչներն են՝ արյունը (ազգությունը), կրոնը, մշակույթը, լեզուն, քաղաքացիությունը և այլն։ Եթե որպես հիմք ընդունենք միայն մեկ բնութագրիչը, օրինակ՝ քաղաքացիությունը կամ ազգությունը, ի՞նչ ձևով կանդրադառնա «անձ-պետություն» փոխհարաբերությունների վրա։
- Ի՞նչ առանձնահատկություններ կան քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների իմաստով։
- Ո՞րն է «անձ-պետություն» փոխհարաբերությունների հետագա զարգացումը՝ ներկայիս աշխարհակարգի, արհեստական բանականության զարգացման և բոլոր փոփոխությունների լույսի ներքո։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Ի․գ․թ․, փաստաբան, ELL գործընկերության հիմնադիր Տարոն Սիմոնյանն է։