ԿարևորՄիջազգային

Բլինկենն Իսրայելի պաշտպանության նախարարին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շտապ հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարն ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին, մեծացնել մարդասիրական օգնությունը և պայմաններ ստեղծել տարածաշրջանային ընդհանուր կայունության համար», — ասվում է հայտարարության մեջ: Ինչպես Միլլերն է նշել, Բլինկենը Գալանտին ասել է, որ «էսկալացիան չի բխում կողմերից ոչ մեկի շահերից»:

Back to top button