ԿարևորՀասարակություն

Գիշերային ժամերին փակ է լինելու Հասրաթյան փ.-Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ.–Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ.- Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 2-րդ փուլով փակ է լինելու Մինաս Ավետիսյան փողոցը: 

Երևանի քաղաքապետարանից հորդորում են վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Back to top button