ԿարևորՀասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են ներողամտություն:

Back to top button