ԿարևորՔաղաքական

Զախարովան արձագանքել է Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու մասին Օ՛Բրայենի հայտարարությանը

Հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել էր, որ  Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից:

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», — ասել է Զախարովան։

Նա նշել է որ իրավիճակը խեղաթյուրելու փորձերը սոցհարցումների միջոցով վերջերս տեսանելի են դարձել տարածաշրջանի այլ երկրներում:

«Օ’Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»,- ասել է Զախարովան։

Back to top button