ԿարևորՍպորտ

Հայ բռնցքամարտիկները ևս 2 մեդալ են վաստակել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Եվս երկու մեդալ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Այս անգամ 1/4 եզրափակիչի իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 66 կգ քաշային Նարեկ Կիրակոսյանը։

Նախօրեին մեդալ էր ապահովել նաև Աստղիկ Խաչատրյանը։

5 հայ բռնցքամարտիկ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզ։ 1/4 եզրափակչի իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 42 կգ քաշային Սուրեն Բաբլումյանը, 46 կգ քաշային Նարեկ Մխիթարյանը, 48 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը, 52 կգ քաշային Էդուարդ Քարամյանն ու 54 կգ քաշային Բագրատ Ղազարյանը։

Այսպիսով Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ապահովել է 8 մեդալ։

Back to top button