ԿարևորՔաղաքական

Խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը. ՀՀ ԱԳՆ

Խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովն ավելի վաղ հայտարարել էր, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրից հանվել է հաղորդակցությունների վերաբացման մասին կետը։ Նա նշել էր, որ հարցի քննարկումը տեղափոխել են ավելի ուշ փուլ։

«Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը` պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Բադալյանի խոսքով՝ այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա:

Back to top button