Գերմանիայում հյուրանոցի շենքի փլուզման հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել
Առնվազն երկու մարդ է զոհվել Ռեյնլանդ-Պֆալց նահանգի Կրոֆ քաղաքում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. փլուզման պահին շենքում եղել է 14 մարդ, ոմանք կարողացել են ինքնուրույն դուրս գալ։
Կրոֆ քաղաքը գտնվում է Ֆրանկֆուրտից 100 կիլոմետր դեպի արևմուտք։
Փլատակների տակից դուրս են բերել 4 մարդու։ Դեպքի վայրում են մոտ 250 հրշեջ, բուժաշխատողներ, ոստիկաններ և տեխնիկական մասնագետներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատներ, փրկարարական շների խմբեր և անօդաչու սարքեր:
Ոստիկանությունը հայտնել է, որ փլուզման պատճառները դեռ հայտնի չեն:
Նշվում է, որ շենքի ստորին հատվածը կառուցվել է 17-րդ դարում, իսկ վերին երկու հարկերը ավելացվել են 1980 թվականին։
Հետագա փլուզման սպառնալիքը բարդացնում է փրկարարական աշխատանքները՝ լրագրողներին ասել է հրդեհային անվտանգության և աղետների դեմ պայքարի տեսուչ Յորգ Թեուշը: Նա նաևնշել է, որ հյուրանոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, սակայն պարզ չէ՝ արդյոք դա է եղել փլուզման պատճառը: