Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել էր ԱԵԿ-ին և հաղթել է 3-1 հաշվով։ 22-րդ րոպեին մրցակցին առաջ է մղել Գարսիան, իսկ 34-րդ րոպեին Պինսոնը հավասարեցրել է հաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա» ակումբի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1: Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Գրեգորիոն հաշիվը դարձրել է 3-1։