Հազարամյակների ընթացքում գինին եղել է մարդկության ամենասիրելի խմիչքներից մեկը, և հպարտության զգացումով ես լցվում, երբ արտաբերում ես, որ Հայաստանը գինեգործության բնօրրանն է:
Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի փնջերը միշտ հայկական նախշազարդերի մաս են կազմել: Հայերը գինին օգտագործում են բոլոր ծեսերի ժամանակ:
Գինեգործությունը մշակույթ է․ հմուտ, բանիմաց գինեգործը պետք է ապահովի գինու արտադրության ողջ գործընթացը` սկսած խաղողի մթերումից մինչև շշալցումը, պետք է իմանա «աստվածային» ըմպելիք պատրաստելու ճիշտ տեխնոլոգիան՝ տիրապետելով խաղողագործության հիմունքներին, հմտություններին, ավանդույթներին:
Գինեգործի առաքելությունն է ստեղծել գինի, որը կունենա յուրահատուկ համ, կամփոփի արտադրողի պատմությունը և կարտահայտի ազգային դիմագիծը:
Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ծրագրերի համակարգող Արամայիս Մկրտչյանի հետ։