Դասագրքերի մրցույթի անցկացման պայմաններից է, որ յուրաքանչյուր առարկայից առավելագույնը կարող է հաղթել երկու դասագիրք, իսկ եթե 3-րդ, 4-րդ դասագրքերն անցողիկ շեմը հաղթահարում են, կարող են հրատարակիչների ֆինանսական միջոցներով տպագրվել՝ որպես ուսումնաօժանդակ գրականություն և մտնել դպրոց, սակայն պետությունը, որպես դասագիրք առավելագույնը ֆինանսավորում է երկու գիրք: «Հասարակագիտություն 8» գրքի մրցույթին մասնակցել է 3 դասագիրք։
Դպրոցական դասագրքերի մրցույթը սովորական գրքի մրցույթ չէ։ Այստեղ պետք է լինել ծայրաստիճան զգոն և զգույշ։
«Մրցույթի գործընթացում արձանագրվեց հետաքրքիր դեպք։ Անարդարությունն այնքան աղաղակող էր, որ մասնագիտական հանձնաժողովի անդամներից մեկն ուղղակի հրապարակային արտահայտվեց։ Սա աննանախադեպ երևույթ էր և սա խոսում է այն մասին, որ անարդարությունն այնքան ճչացող է եղել, որ Հայաստանի լավագույն փիլիսոփաներից և պարկեշտ մարդկանցից մեկը չի դիմացել այդ անարդարությանը և բարձրաձայնել է, ասելով, որ ինքը համաձայն չէ մեր բողոքի հետ, ասելով, որ առաջին մասնագիտական հանձնաժողովի երեք անդամները աշխատելով իրարից անկախ, եկել են այն եզրակացության, որ մեր գիրքը երեք թեկնածու գրքերից լավագույնն է։ Սակայն մրցույթի կազմակերպիչները ունեցել են թերացումներ՝ հանձնաժողովի անդամներին գնահատման սանդղակներ չեն տրվել, վերապատրաստում չի արվել։ Սա մեր մեղքը չէ։ Սա կազմակերպիչների մեղքն է», – ասում է «Հասարակագիտություն 8» դասագրքի համահեղինակ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։