Ժամանակի վկան

Թուրքիայի հայկական արդի մամուլը․ Սագօ Արեան․ «Ժամանակի վկան»

Թուրքիայի հայկական արդի մամուլի՝ հինականում «Ժամանակ», «Մարմարա» և «Ակոս» թերթերի մասին, դիտարկումներ է անում լրագրող, «Արեւելք» կայքի հիմնադիր Սագօ Արեանը։

XIX դ. կեսերից և XX դ. սկզբին Կոստանդնուպոլսում հայկական տպագրության բուռն զարգացումը նպաստեց նաև հայկական մամուլի վերելքին։ Հայ մամուլի պատմության բաղկացուցիչ մասն է արևմտահայ մամուլը, որի ոսկե դարը տևեց մինչև Հայոց ցեղասպանությունը։ Այդ ընթացքում ծնունդ առան բազմաթիվ պարբերականներ․ նշենք դրանցից հիմնականները․ «Հայաստան», «Արևելք», «Մասիս», նաև «Մասիս» գրական շաբաթաթերթը, «Մեղու», «Թատրոն», «Բյուզանդիոն», «Ազատամարտ», նաև «Ազատամարտ» գրական շաբաթաթերթը, «Շանթ», «Արշալույս Արարատյան», «Արևելյան մամուլ», «Դաշինք», «Աշխատանք», «Արծվի Վասպուրականի», «Արծվիկ Տարոնո», «Բյութանիա», «Հողդար», Վանի «Աշխատանք» շաբաթաթերթը և այլն։

Արևմտահայ մամուլի պատմությունն սկսվում է 1832 թ․, երբ Կոստանդնուպոլսում սկսեց տպագրվել առաջին հայակական պարբերաթերթը «Լրո գիր»-ը կամ «Լրո գիր մեծի տերությանն օսմանյան» թերթը, որը լույս է տեսել 1832-1850 թթ.։

Կոստանդնուպոլսում հրատարկվող ամենահին թերթը մինչև օրս անընդհատ հրատարկվող «Ժամանակ» օրաթերթն է։ Թերթի մասին խմբագրականում կարդում ենք․ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ օ­րա­թեր­թը հիմ­նուած է 28 Հոկ­տեմ­բեր 1908 թուա­կա­նին, Մի­սաք եւ Սար­գիս Գօ­չու­նեան եղ­բայր­նե­րուն կող­մէ։ Այս պա­հու դրու­թեամբ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ ամ­բողջ հա­յաշ­խար­հի հնա­գոյն օ­րա­թերթն է, որ կը հրա­տա­րա­կուի ա­նընդ­հատ։ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ միե­ւոյն ա­տեն Թուր­քիոյ մէջ հրա­տա­րա­կուող օ­րա­թեր­թե­րու ա­մե­նա­հինն է, նոյն­պէս ա­նընդ­մէջ հրա­տա­րա­կու­թեան ա­ռու­մով։ Ի լրումն այս բո­լո­րին, ԺԱ­ՄԱ­ՆԱԿ կը հան­դի­սա­նայ աշ­խար­հի հնա­գոյն փոք­րա­մաս­նա­կան օ­րա­թեր­թե­րէն մին։ Ա­ւա­գու­թեան այս հան­գա­մանք­նե­րը ան­մի­ջա­կա­նօ­րէն ա­ղերս ու­նին օ­րա­թեր­թի ա­ռա­քե­լու­թեան եւ ցարդ ծա­ւա­լած գոր­ծու­նէու­թեան հետ։ Ար­դա­րեւ, այդ ա­ռա­քե­լու­թեան կեն­սա­գործ­ման սկզբունք­ներն ու ե­ղա­նակ­նե­րը ե­ղած են եր­կա­րա­կեա­ցու­թեան գրա­ւա­կան­ներ»։

«Ժամանակ» օ­րա­թեր­թի առաջին էջում, անմիջապես վերնագրի տակ կարդում ենք՝ «քաղաքական, ժողովրդական օրաթերթ» գրությունը։

Բանախոսը նկատել է նաև պոլսահայ թերթերում լեզվի կիրառության  իմաստով հետաքրքրիր նրբերանգներ։

Պոլսահայ մամուլի լրատվության ամբողջ ծանրաբեռնվածությունն այսօր իրականացնում են երկու հիմնական հին թերթերը՝ «Ժամանակ»-ը և «Մարմարա»-ն։ Առաջինի մասին համառոտ ներկայացրինք, այժմ մի փոքր էլ «Մարմարա»-ի մասին․

«Մարմարա»-ն քաղաքական, հասարակական և գրական բnվանդակnւթյամբ հայատառ օրաթերթ է, որը հիմնվել է 1940թ․ օգnստnսի 31-ին։ Հիմնադիրը Սnւրէն Շամլեանն էր։ Սկզբնական շրջանում թերթը եռօրյա էր, ապա դարձավ օրաթերթ։

Թերթի սեփականատերն nւ խմբագրապետը Ռnպէր Հատտէճեանն է, nր այս պաշտոնը ստանձնել է 1967թ․ հnկտեմբերի 27-ից մինչև այժմ։ Թերթի պատասխանատnւ տնօրենն է Արի Հատտէճեանը։

Ավելի քան տասը տարի է, որ  թերթն ունի համացանցային պաշտոնական կայքէջ։ Թերթը բաղկացած է չnրս էջից, հրատարակվում է ամեն օր, բացի կիրակիից, և վաճառվում է Կոստանդնուպոլսի տարբեր թաղամասերում, նաև բաժանnրդագրությամբ հասցվում է արտերկրի ընթերցnղներին։

Շաբաթը մեկ անգամ լույս է տեսնում նաև թերթի թրքերեն հավելվածը՝ Արի Հատտէճեանի խմբագրnւթեամբ։ 2012թ․-ին մեծ շnւքnվ նշվեց թերթի հիմնադրման 75-ամյակը։

Թուրքիայիում հայկական համայնքի հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ամբողջ կազմակերպական գործունեությունն իրականցնում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է և կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461 թվականին։ Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցին է: 2019 թվականից Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը, որ Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքն է, Տեր Սահակ արքեպս. Մաշալյանն է։

Պոլսահայ հիմնական պարբերականներում տպագրվում են ազգային կյանքն արտացոլող իրադարձությունները։ Թե՛ «Մարմարա»-ն և թե՛ «Ժամանակ»-ը, առավել ևս՝ «Ակոս»-ը, զերծ չեն քաղաքական որոշակի շեշտադրումներից, սակայն հիմնականում դրանք զգուշավոր են։ Պոլսահայ թերթերը զգուշավորությամբ լուսաբանում են նաև հայաստանյան իրադարձությունները։

Թուրքիայի հայկական արդի մամուլի համառոտ պատկերը ներկայացնող ևս մեկ հաղորդում՝ լրագրող, «Արեւելք» կայքի հիմնադիր Սագօ Արեանի մասնակցությամբ, նույնպես փնտրե՛ք այս հարթակում։

Back to top button