Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.966 միավոր: