ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Սարսափեցնող թվեր»․ Չինաստանը կառուցում է աշխարհի ամենահզոր ՀԷԿ-ը՝ օրական 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ

Չինաստանի ու Հնդկաստանի սահման, Տիբեթի բարձրավանդակ․ աշխարհի ամենահզոր հիդրոէլեկտրակայանի նոր հասցեն է։ Կայանի շինարարությունն արդեն սկսվել է, աշխարհի ու հատկապես ասիական երկրների քննադատությունը՝ նույնպես։ Ամենադժգոհը Հնդկաստանն է։ Բացի այն, որ ՀԷԿ-ը երկու երկրների սահմանին, է, պարզվում է՝ նման մասշտաբի հիդրոէլեկտրակայան ցանկանում էր կառուցել նաև Հնդկաստանը, բայց ինչպես հաղորդում է CNN-ը, հնդիկներն այս անգամ ուշացան․

«Գետը, որի վրա Չինաստանը պատրաստվում է կառուցել ՀԷԿ-ը, պատկանում է երեք երկրների՝ Չինաստանին, Հնդկաստանին և Բանգլադեշին։ ՀԷԿ-ի աշխատանքների արդյունքում՝ զգալիորեն կնվազի այդ երկրների ջրամատակարարումը, կփոխվի էկոմիջավայրը։ Հնդկաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ նախագիծն իրականություն չդառնա, խոստանում է կառուցել նոր ՀԷԿ՝ ավելի բարենպաստ վայրում, բայց թվում է՝ Չինաստանին ոչինչ չի կանգնեցնի»։

Ըստ համաշխարհային տվյալների՝ մայրցամաքային ջրերի 30 տոկոսը կենտրոնացված է միջին Ասիայում, այստեղ կան նաև կենդանիների ու բույսերի հազվագյուտ տեսակներ՝ տակիններ, ընձառյուծներ, ոսկե կատուներ, բենգալյան վագրեր, դրանք արդեն ոչնչացման եզրին են, իսկ նման նախագծի հետևանքով կլքեն իրենց մշտական կացության վայրերը և աշխարհը կկորցնի թանկ պոպուլյացիաներ՝ ահազանգում է CNN–ը․

«Չինաստանի այս որոշումը կարող է մեկընդմիշտ փոխել այս շրջանի ճակատագիրը։ Գետն անխուսափելիորեն կծանծաղի, տեղի կունենան հսկայական փոփոխություններ, վնասներ կունենա նաև ընդերքն ու կնվազեն օգտակար հանածոները»։

Այս գետն ունի նաև կրոնական նշանակություն։ Դրա ջրերը սուրբ են համարվում հնդիկիների համար։ Բայց Չինաստանի կառավարությունն այս հարցում անդրդվելի է։ Արդեն հայտնի են էլեկտրաէներգիայի ոլորտում նոր ու ռեկորդային սահմաններ գծելու նպատակով կառուցվող ՀԷԿ-ի տարածքի, հզորության և այլ չափանիշները․

«Կառուցվում են վեց մեծ մասշտաբներով կայաններ, յուրաքնչյուրն ունի 400 մետր բարձություն, վայրէջքները հասնում են 2350 մետրի։ Վերջնական ընդհանուր հզորությունը կարող է հասնել 600 միլիարդ կիլովատտի»։

Այս թվերը վախեցրել են աշխարհին։ Կայանի մեկ օրվա արտադրած էներգիան կարող է գերազանցել փոքր երկրներին անհրաժեշտ մեկ օրվա էներգիան։ Սակայն Չինաստանը ջանք չի խնայում՝ կրկնելու սեփական ռեկորդը։ Աշխարհի՝ մինչ այժմ հայտնի ամենամեծ ՀԷԿ-ը նույնպես Չինաստանում է։ Այն կառուցված է Յանցզի գետի վրա, այստեղ է նաև աշխարհի ամենախոշոր հիդրոէլեկտրոկայանի կասկադը, որի հզորությունը ավելի քան 97000 մեգավատտ է։ «Երեք կիրճեր» անունով հայտնի ՀԷԿ-ն ունի շուրջ 22500 մեգավատտ հզորություն, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմում է շուրջ 100 մլրդ կվտ/ժամ։ Նոր ՀԷԿ-ով Չինաստանը կդառնա էլեկտրաէներգետիկայի ոլորտում բացարձակ առաջատարը։  

Back to top button