ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ
Հայապահպանությունն ու ինտեգրումը Աջարիայում․ հարցազրույց Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հետ
Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Այսօր համայնքն առավել քան երբևէ մոտեցել է իր արմատներին՝ պահում է լեզուն, մշակույթն ու ավանդույթները՝ միևնույն ժամանակ փորձելով ամբողջովին ինտեգրվել վրաց հասարակությունում։
Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ այդ գործում իր կարևոր տեղն ունի նաև վրացական դպրոցում ներդրված նախագիծը, որն ի դեպ եզակի է ողջ Վրաստանի տարածքում։
Հայ եկեղեցու և Վրաստանի պատկան մարմինների համագործակցությամբ այսպիսով լուծվում է կարևորագույն խնդիր․ այսօր հայ աշակերտները հնարավորություն ունեն վրացական դպրոցում սովորել նաև հայերեն։
Աջարիայի հոգևոր հովվի հետ Բաթումիում զրուցել է մեր թղթակից Գիտա Էլիբեկյանը։