Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պետքարտուղարությունը շարունակում են խորապես ներգրավված լինել, ամենօրյա ճեպազրույցում ասել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրան խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների մասին։ Թեման արծարծվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բանտարկյալների փոխանակում կատարելուց հետո։
«Այդ գործընթացի վերաբելյան ես նորություն չունեմ: Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի կալանավորների մարդու իրավունքները, և դա շարունակում է ճիշտ լինել․ այս դեպքում նույնպես»,- ասել է Պատելը: