Հայագիտակ

Սյունյաց հոգևոր միջնաբերդ. Տաթև. «Հայագիտակ»

16 երկրից հայագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու Առաջին հայագիտական կոնգրեսին։ Բազմաթիվ հետաքրքիր զեկուցումներից զատ, Կոնգրեսի շրջանակներում Տաթևի վանական համալիրում կայացավ «Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև» պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը։

Գրքի հեղինակ Արսեն Հարությունյանն ասում է. «Մեր նպատակն է գրքում ներկայացնել միջնադարյան Տաթևը` որպես գիտական, հոգևոր, ձեռագրագիտական կենտրոն` իսկական միջնաբերդ, ուր գալիս էին սովորելու աշխարհի տարբեր երկրներից։ Տաթևը նաև իր ժամանակի խոշոր ավատատերերից մեկն էր, ուներ հարուստ գյուղեր, հողեր»։ Նշանավոր էր Տաթևը նաև որպես գրչության կենտրոն։

Կոնգրեսի մասնակիցները եկան միահամուռ եզրակացության. պետք է հավատարիմ մնալ Եվրոպայում և աշխարհում գործող հայագիտական կենտրոնների ավանդույթներին, ապահովել հայագիտական հին և նոր կենտրոնների սահուն սերնդափոխությունը:

Back to top button