Օսմանյան կայսրությունում վարչատարածքային բաժանումներով փորձում էին նվաճված ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին ավելի հեշտ կառավարել, նոր մակարդակի բարձրացնել հարկահավաքությունը և լուծել ժողովրդագրական խնդիրները: Մինչև 19-րդ դարը Արևմտյան Հայաստանը ներառող հատվածը թուրքական քարտեզներում անվանվում էր Էրմենիստան: Նույն դարի երկրորդ կեսից այդ և մի շարք այլ՝ հայ, Հայաստան, ազատություն բառերն անգամ արգելեցին կիրառել: Դրանք օգտագործողների նկատմամաբ քրեական հետապնդում էր իրականացվում:
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը։
«Արևմտյան Հայաստանն ու Հայկական հարցը»` մաս 1-ին։