Անտառային հրդեհների հիմնական պատճառներից է խոզանների և աղբի այրումը։ Նման դեպքերը հաճախ դառնում են անկառավարելի, իսկ վնասներն՝ անդառնալի։
Ի՞նչ պետք է իմանալ անտառային հրդեհների մասին։
Առհասարակ ողջ աշխարհում անտառային հրդեհների թիվը տարեց տարի ավելանում է, հետևաբար նաև նյութական ու էկոլոգիական վնասներն են մեծ։ Այսօր էլ Կանադայում, Միացյալ նահանգներում, ՌԴ-ում պայքարում են անտառահին հրդեհների դեմ։ Դրանք կործանարար բնույթ ունեն յուրաքանչյուր երկրի անտառային տնտեսության համար։
Անտառային ոլորտի փորձագետ Արթուր Ալավերդյանն ասում է, որ անտառային հրդեհների պատճառները կարող են լինել ինչպես բնական, այնպես էլ՝ մարդածին։
Մասնագետը միևնույն ժամանակ ընդգծում է, որ անտառային հրդեհները խիստ բացասական ազդեցություն են թողնում բուսականության և կենսաբազմազանության վրա՝ պատճառելով նաև զգալի տնտեսական կորուստներ։
Հայաստանում ևս հրդեհների թիվն աճում է։ Ինչի մասին վկայում են 2022-2023թթ․-ի վերլուծության արդյունքները, այս մասին ասում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն ու շարունակում, որ արձանագրված դեպքերի հիմնական մասը մարդածին են։ Ավելի մանրամասն՝ հղմամբ։ Անտառային հրդեհների առաջացման գործում հիմնական «մեղավորը» մարդն է։