Արտահանման խթանմանն ուղղված քայլեր ձեռնարկելը ցանկացած պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է։ Անկախ տնտեսության չափերից՝ երկարաժամկետ կայուն տնտեսական աճն անհնար է ապահովել միայն ներքին սահմանափակ պահանջարկով: Իսկ եթե դիտարկենք փոքր տնտեսություն ունեցող, զարգացող երկրներին, ինչպիսին Հայաստանն է, ապա գործնականում գրեթե անհնար է ներքին պահանջարկով մտածել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի մասին:
«Քո ձայնը» հաղորդման հյուրը «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն է։