1960-ականներից են սկսվել հայկական մշակութային ժառանգության աղվանականացման փորձերը, երբ Ադրբեջանի ակադեմիական շրջանակներն սկսեցին շրջանառել այդ թեզերը:
1990-ականներին նրանց ցուցակում ներառվեց Նախիջևանի և պատմական Արցախի մշակութային ժառանգությունը:
Վերջերս աղվանականացման ենթարկվող կոթողների շարքում են ընդգրկվել նաև Հայաստանի տարածքում գտնվող որոշ պատմաճարտարապետական հուշարձաններ:
Նյութեր են հրապարակվել Գոշավանքի և Մխիթար Գոշի թողած ժառանգության աղվանական պատկանելության մասին:
Թեմային է անդրադառնում կովկասագետ Հովիկ Ավանեսովը։
«Հայկական հուշարձանների աղվանացման փորձերը»` մաս 2-րդ։