Շարուկ ակներ

Բանաստեղծությունը՝ պայքարի միջոց կամ Արցախ երգող բանաստեղծուհին․ «Շարուկ ակներ»

Վերլիբրը, որպես բանաստեղծությանը շնորհված յուրօրինակ ազատություն, Սոնա Վանի համար ոչ միայն մաքուր տարածություն է, այլև մաքուր շնչառության եղանակ, երբ արտաշնչումը բառապատկերվում է իբրև պոեզիա։ Լևոն Սարգսյանի խորունկ հայացքով ու զգացողությամբ Սոնա Վանի պոեզիան ներկայացվում է իբրև վերլիբրի մի դրսևորում, որը չի մերժում հերոսի քնարական ներկայությունը, այլ, ընդհակառակը, դրա վրա է խարսխում ոճի անհատականությունը։ Սոնայի պոեզիան իր իսկ վարքի, ասել է թե` կյանքի կարելիությունն է, հետևաբար` ազատությունը։ Եվ մի՞թե հենց դա չէ վերլիբրի առաքելությունը։

Սոնա Վանի պոեզիան իսկապես առաքելություն է, գեղարվեստական հազար ու մի հնարքով արված նվաճում, որը խիստ անհատական ու ընդհանրական զգացումներ է արտածում։ Իսկ Արցախն ու արցախցին Սոնա Վանի ոչ միայն իրական ու մարդկային, այլ նաև գեղարվեստական տիրույթում են, որը մատուցվում է անկաշկանդ ու անկաշառ։

Back to top button