Միշտ ներկա

Արսենը զոհվեց 44-օրյայի ավարտից մեկ օր առաջ. «Միշտ ներկա»

Արսեն Փանոսյանը ԱՀ Հադրութի զորամասում ծառայության անցավ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ` 2020 թվականի օգոստոսի 24–ին։ Պատերազմի թեժ մարտերից մեկի ժամանակ 17 օր զինակից ընկերների հետ մնաց շրջափակման մեջ և գործին գիտակ հրամանատար Հայկ Կիրակոսյանի շնորհիվ կարողացան դուրս գալ թշնամական դարանից։ Շուշիում կրկին շրջապատման մեջ են ընկնում, սակայն այս անգամ չի հաջողվում դուրս գալ թշնամու օղակից։ Արսեն Մնացականի Փանոսյանն անմահանում է հրադադարից մեկ օր առաջ` 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Back to top button